• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-րդ ամյակի կապակցությամբ դեսպան Բալայանը հարգանքի տուրք մատուցեց Կարմիր բանակի զինվորների հիշատակին

09 մայիսի, 2020

Մայիսի 9-ին դեսպան Տիգրան Բալայանը Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի  75-րդ ամյակի կապակցությամբ  Լյուսդենում գտնվող  Կարմիր բանակի զինվորների հուշահամլիրում հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակին։

Հուշարձանին «Հաղթանակած բանակի զինվորներին Հայաստանի Հանրապետության դեսպանից» գրառմամբ ծաղկեպսակ զետեղելուց հետո դեսպան Բալայանն այցելեց հայազգի զինվորների գերեզմաններին։ 

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով օրվա խորհրդին` Տ․ Բալայանն ընդգծեց 2-րդ աշխարհամարտում իրենց կայնքը զոհաբերած նախնիների հիշատակը վառ պահելու կարևորությունը՝ հիշեցնելով, որ, Կարմիր բանակի և  դաշնակից ուժերի կազմում պատերազմին մասնակցել է 500 հազարից ավելի հայ զինվոր, որոնց շարքերում կային նաև Նիդերլանդների ազատագրման համար պայքար մղած հարյուրավոր հայորդիներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: